Գրամշակութային ակումբում հանդիպում արձակագիր Նորայր Սարգսյանի հետ

03.05.2021
Դիտումների քանակ՝ 810

ՀՊՏՀ գրամշակութային ակումբի հերթական միջոցառումը տեղի կունենա մայիսի 5-ին: Ակումբի հյուրն այս անգամ ժամանակակից հայ արձակագիր, ՀՊՏՀ շրջանավարտ Նորայր Սարգսյանն է։

Հանդիպումը տեղի կունենա ժամը 13.30-ին, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 217 լսարանում: Մասնակցել կարող են ինչպես գրականասեր ուսանողները, այնպես էլ դասախոսներն ու վարչական աշխատողները: