Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում անվճար սովորելու հնարավորություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՌԴ) միջև կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի փոխանակային ծրագրին և մրցույթում հաղթելու դեպքում մեկ կիսամյակ սովորելու վերոնշյալ բուհում: Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք`
- սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 1-3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-4-րդ կուրսերում,
- սովորում են ՀՊՏՀ մագիստրատուրայում և ավարտական կուրսում չեն,
- ունեն ռուսերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
- ունեն բարձր առաջադիմություն,
- ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:
ՀՊՏՀ ուսանողների համար ուսումը Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում անվճար է։ Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև մայիսի 26-ը, ժամը 12։00-ն լրացնեն հետևյալ հայտը։
ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը վերջնաժամկետից հետո պատասխան նամակով կհաստատի հայտի ստացումը։ Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել cooperation.asue@gmail.com էլ․փոստին:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից