Խորհրդատվության և աուդիտի դասընթաց՝ «PwC Արմենիայի» կողմից
21.05.2021
Դիտումների քանակ՝ 700
«PwC Արմենիա» ընկերությունը ՀՊՏՀ ուսանողների համար կազմակերպում է ինտերակտիվ խաղ-դասընթաց, որի ժամանակ ուսանողները բաժանվելու են խմբերի՝ գործնականում թեմատիկ ուսումնասիրություն (Case Study) իրականացնելով խորհրդատվության և աուդիտի վերաբերյալ։
Դասընթացը տեղի է ունենալու առցանց՝ մայիսի 27-ին, ժամը 11։00-12։30-ը։
Ձեր մասնակցությունն ապահովելու համար խնդրում ենք լրացնել գրանցման հարցաթերթը:
Առցանց խաղ-դասընթացին կարող են միանալ միայն գրանցված ուսանողները՝ հետևյալ հղումով:
Մասնակցությունն անվճար է։
Դասընթացի լեզուն՝ հայերեն և անգլերեն։