ՉԺՀ բուհերում ուսանելու հնարավորություն
27.01.2021
Դիտումների քանակ՝ 1083
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ միջպետական համաձայնագրի շրջանակում իրականացվում է մրցույթ` Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Նախատեսված է 16 կրթաթոշակային տեղ` 6 բակալավրիատ, 7 մագիստրատուրա, 3 ասպիրանտուրա:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ու օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները: Մասնակիցները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Ավելին՝ այստեղ: