Դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն Պիրեուսի համալսարանում (Հունաստան)

21.04.2022
Դիտումների քանակ՝ 942

Հայաստանի պետական տնտեսագիտական և Պիրեուսի (Հունաստան) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Պիրեուսի համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀՊՏՀ աշխատակիցները կունենան հնարավորություն դասավանդելու կամ վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում։

Ծրագրով հետաքրքրված պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները մինչև ապրիլի 28-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Այս ծրագրի համար մասնակիցների ընտրության գործընթացում առաջնահերթությունը տրվելու է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դիմորդներին։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից