ՀՊՏՀ-ն հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր տեղերի մրցույթ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր տեղերի համար՝
1. Բիզնես վարչարարության ամբիոն
· 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ դոցենտի 2 հաստիք։
2. Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն
· 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ ավագ դասախոսի 1 հաստիք։
3. Վիճակագրության ամբիոն
· 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ դոցենտի 1 և դասախոսի 1 հաստիք։
4. Տնտեսագիտության տեսության ամբիոն
· 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ դոցենտի 2 և ավագ դասախոսի 1 հաստիք։
5. Ֆինանսական հաշվառման ամբիոն
· 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ դոցենտի 2 հաստիք։
6. Լեզուների ամբիոն
· 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ ասիստենտի 2 (երկուսն էլ անգլերեն լեզվի) հաստիք։
7. Հասարակագիտության ամբիոն
· 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ դոցենտի 1 («Պատմություն» մասնագիտությամբ) և ավագ դասախոսի 1 («Փիլիսոփայություն» մասնագիտությամբ) հաստիք։
Դոցենտի, ավագ դասախոսի, դասախոսի, ասիստենտի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում մարդկային ռեսուրսների կառավարման բաժին պետք է ներկայացնեն՝
1. դիմում ռեկտորին,
2. կադրերի հաշվառման սահմանված կարգով լրացված թերթիկը՝ լուսանկարով,
3. գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
4. տպագրված (հրատարակված) գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակը,
5. ինքնակենսագրություն,
6. աշխատանքային գրքույկի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի ապրիլի 21-ից մինչև 2022 թվականի մայիսի 20-ը ներառյալ:
Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները սահմանված ժամկետում ներկայացվում են համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 401 աշխատասենյակ:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը։