Մեքենայական ուսուցում՝ տնտեսագետների համար (Machine Learning for Economists)
ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը, աջակցելով ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Սարգսյանի նախաձեռնությանը, կազմակերպում է «Մեքենայական ուսուցում տնտեսագետների համար» սեմինարների շարքը, որին կարող են մասնակցել ոչ միայն ՀՊՏՀ, այլ նաև այլ բուհերի ուսանողներ: Անդրանիկ Սարգսյանը 2 տարի է՝ աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այժմ՝ «Բեթ Կոնստրակտ» ընկերությունում՝ որպես մեքենայական ուսուցման ինժեներ: Նա առանձնացրել է մեքենայական ուսուցման այն կարևոր դրույթները, որոնք կարող են կիրառվել տնտեսագիտության մեջ և պատրաստվում է դրանք ներկայացնել սեմինարների ընթացքում:
Սեմինարները նախատեսված են տնտեսագետ ուսանողների և այլ հետաքրքրված անձանց համար։ Սեմինարների ընթացքում մասնակիցները կծանոթանան մեքենայական ուսուցման որոշ մեթոդների և դրանց կիրառություններին:
Բարձրագույն մաթեմատիկայի իմացությունը և ծրագրավորման որևէ լեզվի տիրապետումը ցանկալի է: Ցանկալի է նաև, որ մասնակիցները իրենց հետ ունենան անհատական համակարգիչներ:
Սեմինարներին ներկայացվելու են հետևյալ թեմաները․
- Ի՞նչ է մեքենայական ուսուցումը և որո՞նք են նրա կիրառությունները
- Գծային ռեգրեսիայի մոդելը
- Գծային ռեգրեսիայի մոդելը (շարունակություն)։ Ռեգուլյարիզացիա, մոդելների ընտրություն
- Դասակարգման մոդելներ։ KNN մոդելը։ Որոշման ծառեր
- Լոգիստիկ ռեգրեսիայի մոդելը
- Նեյրոնային ցանցեր։ Backpropagation ալգորիթմը
Առաջին սեմինարը տեղի կունենա մայիսի 29-ին, ժամը 14:30, կառավարման ֆակուլտետի 217 լսարանում:
Մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով: