Պարսկերեն լեզվի վերապատրաստման դասընթացներ

09.11.2018
Դիտումների քանակ՝ 1322

Իրանի Իսլամական Հանրապետության Սաադի հիմնադրամը 2019 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի առաջին կեսը կազմակերպում է պարսկերեն լեզվի վերապատրաստման դասընթացներ պարսկերեն լեզու և գրականություն ուսումնասիրող, ինչպես նաև այլ հարակից մասնագիտություններով սովորող ուսանողների համար:  Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հիմնադրամի պաշտոնական կայքէջում (www.sflc.ir) մինչև 2018 թվականի նոյեմբերի 21-ը:  Դասընթացին մասնակցության պայմանների, ծախսերի, ժամանակացույցի, ինչպես նաև ծրագրերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայք, որտեղ առկա է կից նյութը:

Տեղեկատվությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: