GIST Tech-I մրցույթ` աշխարհի 132 զարգացող պետությունների երիտասարդ գիտնականների համար

13.11.2018
Դիտումների քանակ՝ 861

Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (American Association for the Advancement of Science) աշխարհի 132 զարգացող պետությունների երիտասարդ գիտնականների համար կազմակերպում է GIST Tech-I մրցույթը: Ամենամյա այս ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից և նպատակ ունի խրախուսելու գիտության և տեխնոլոգիաների ոլորտի նորարարությունները: Մրցույթին կարող են մասնակցել 18-40 տարեկան գիտնականներ, գյուտարարներ ու ձեռներեցներ: Դիմումներն անհրաժեշտ է լրացնել առցանց`  հղումով:
Մանրամասները՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքում: