«Անձնային բրենդինգ»․ վարպետության դաս ՀՊՏՀ-ում
16.11.2022
Դիտումների քանակ՝ 610
Նոյեմբերի 23-ին, ժամը 13:40-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում ՀՊՏՀ ուսանողներին առիթ կընձեռվի մասնակցելու «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական կազմակերպության մարքեթինգի և հաղորդակցության գծով ղեկավար Սոնա Հովհաննիսյանի (Սոնա Հովաշ) «Անձնային բրենդինգ» թեմայով վարպետության դասին։
Եթե առիթ չեք ունեցել լսելու Սոնա Հովաշին, ապա բաց մի՛ թողեք այս հնարավորությունը և «Դասավանդի՛ր, Հայաստանի» թրեյնինգին միացե՛ք արդեն ՀՊՏՀ-ում։
Ի դեպ, ՀՊՏՀ ուսանողները Սոնային մեծ հետաքրքրությամբ ունկնդրել են սեպտեմբերին կայացած Ուսանողականfest-ի ընթացքում։
Շտապե՛ք նախապես գրանցվել այստեղ։