Գրքի շնորհանդեսի և թեմատիկ ցուցահանդեսի հրավեր

27.03.2019
Դիտումների քանակ՝ 987

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը «Հանդիպում գրքերի հեղինակների, գիտնականների հետ» միջոցառումների շարքից կազմակերպում է գրքի շնորհանդես, որի շրջանակներում կլինի նաև քննարկում «Հայաստանի ներկայիս տնտեսությունը և երկրի զարգացման սցենարը» թեմայով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը կներկայացնի Մոսկվայում լույս տեսած «Անորոշության գոտիները և տնտեսության տարբերակայնությունը. Ինչպես կանխատեսել և կարգավորել տնտեսական գործընթացները անորոշության պայմաններում» իր նոր գիրքը:

Ինչպես հայտնում են կենտրոնից, միջոցառումը նախատեսված է տնտեսագիտական ուղղվածության բուհերի, գիտական, հետազոտական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և հետաքրքրված անձանց համար: Մասնակիցների համար կգործի գրադարանի «Տնտեսագիտություն: Բիզնես: Նորարարություն» թեմատիկ ցուցահանդեսը: Ցանկացողները կարող են շրջայց կատարել գրադարանում, ծանոթանալ և հետագայում օգտվել կենտրոնի ժամանակակից տեղեկատվական ծառայություններից: Միջոցառումը կկայանա մարտի 28-ին, ժամը 14.30-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ: