«Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլագիաներ- 2019» մրցույթ
27.03.2019
Դիտումների քանակ՝ 777
ՀՀ կրթության և գիտության նախարարությունից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան ՀԿ-ն և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կազմակերպում են «Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլագիաներ- 2019» մրցույթը, որին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, մասնավորապես պետական և ոչ պետական բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները: Մրցույթն իրականացվելու է առցանց: Պայմաններին և առաջարկվող թեմաներին ծանոթացեք հետևյալ փաստաթղթում: