ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ

09.08.2019
Դիտումների քանակ՝ 1220

Զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ

Սիրով հրավիրում ենք ձեզ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսին, որը կկայանա սույն թվականի օգոստոսի 12-ին, ժամը 12.00-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում (Նալբանդյան 128, 1-ին հարկ):

Ռուբեն Հայրապետյանը կներկայացնի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տարեսկզբից մեկնարկած բարեփոխումները, զարգացման ծրագրերը, կանդրադառնա ՀՊՏՀ-ում անցկացված գիտամանկավարժական կազմի թափուր պաշտոնների մրցույթինինչպես նաև կպատասխանի ձեր հարցերին:

Հարգելի գործընկերներ, ասուլիսին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվեք՝ զանգահարելով 099 67. 24. 69 հեռախոսահամարով: Խնդրում ենք նաև՝ ներկայանալ լրագրողական վկայականով կամ անձը հաստատող փաստաթղթով: