Գիտական համաժողովի հրավեր

19.07.2019
Դիտումների քանակ՝ 3105

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնի տրամադրած հաղորդագրության համաձայն՝ Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիան հայտարարում է 2019 թվականի սեպտեմբերի 5-6-ը Երևանում «Ինստիտուցիոնալ կառուցվածքներ, կառավարում և տարածաշրջանային զարգացում» խորագրով գիտական համաժողովի անցկացման մասին: Համաժողովի նիստերը տեղի կունենան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Համաժողովի նպատակն է տրամադրել գիտական հարթակ այն գիտնականների և երիտասարդ հետազոտողների համար, ովքեր հետաքրքրված են տարածական տնտեսությամբ և պլանավորմամբ, տարածաշրջանային և տեղական զարգացմամբ, ինչպես նաև հարակից հարցերով, և այն յուրահատուկ հնարավորություն է ընձեռում ցանցային համագործակցության և ընթացիկ հետազոտությունների վերաբերյալ գաղափարների փոխանակման համար:

Համաժողովի հիմնական թեմաներն են. «Խելացի քաղաքները» նորարարության դարաշրջանում, «Խելացի քաղաքներ»՝ անցումային կառավարման, մոդելավորման և վերլուծության, քաղաքային և տարածաշրջանային պլանավորման և GIS մոդելների, քաղաքային և տարածաշրջանային համակարգերի որակի և անհավասարության, ստեղծագործական կապիտալի, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների և «խելացի քաղաքների» տնտեսական աճի մոդելավորում, տարածաշրջանային աճի և նորարարության մոդելավորում, ուրբանացված աշխարհի ապագան:

Գիտաժողովի հիմնական բանախոսներն են Պրն Ռուբեն Հայրապետյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ռեկտոր), Պրն Պետեր Նայկամպը (Վրիայի համալսարան, Նիդեռլանդներ), տիկին Կարիմա Կորտիտը (Վրիայի համալսարան, Նիդեռլանդներ), Պարոն Ռոբերտո Կամանիան (Միլանի պոլիտեխնիկական համալսարան, Իտալիա), Պարոն Թոմազ Դենտինյոն (Ազորիայի կղզիների համալսարան, Պորտուգալիա) և Դոկտոր Ջոն Կարրուտերսը (Ջորջ Վաշինգտոնի համալսարան):

Դիմումները ներկայացնելուն հրավիրում ենք մինչև սահմանված վերջնաժամկետը՝ 2019թ. օգոստոսի 15-ը: Որպես դիմորդներ կարող են հանդես գալ մագիստրանտներ, ասպիրանտներ, հետազոտողները կամ դասախոսներ.

Մասնակիցները կընտրվեն Գիտական կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով առաջին հերթին հետազոտական փորձը և գիտական կարիերան, ինչպես նաև դասընթացներին և սեմինարին մասնակցելու ցանկության հիմնավորումը (ընդլայնված ակնարկի եղանակով):

Դիմումը (ամբողջական ինքնակենսագրություն) պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով PDF ձևաչափով, էլեկտրոնային փոստով anahitharutyunian@gmail.com հասցեով՝ առարկայի տողում նշելով «Սեմինար՝ ինստիտուտներ, կառավարում և տարածաշրջանային զարգացում, Երևան-հայտ»:

Համաժողովի, ինչպես նաև ճանապարհորդության և կացարանի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել https://rsai64.wixsite.com/yerevan2019:

Համաժողովի ֆեյսբուքյան էջը հասանելի է հետևյալ հղմամբ: