Արտերկրի հեղինակավոր բուհերի պրոֆեսորները կդասախոսեն ՀՊՏՀ-ում

03.06.2022
Դիտումների քանակ՝ 1319

Հարգելի՛ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ս.թ. հունիսի 7-ին դասախոսությամբ հանդես կգան ՀՊՏՀ գործընկեր համալսարաններից ժամանած գիտնականները՝

1. «Քոուչինգ. տեսություն և պրակտիկա» (Coaching: theory and practice)՝ Հունգարիայի Միշկոլցի համալսարանի պրոֆեսոր Իստվան Կունոսը (ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոն, ժամը 12:00),

2. «Բիզնես, տվյալներ և տեղադրում. ինչպես հավաքել, վերլուծել և ներկայացնել աշխարհագրական հղումով տվյալներ, տարբեր դեպքերի ուսումնասիրություններ» (Business, Data and Location - How to collect, analyse and introduce data with geo-reference, lessons from different case studies)՝ Հունգարիայի Միշկոլցի համալսարանի պրոֆեսոր Դանիել Քութորը (ՀՊՏՀ չինական լսարան, ժամը 12:00),

3. «Տվյալների արտացոլման միտումները» (Trends in data visualisation)՝ Հունգարիայի Միշկոլցի համալսարանի պրոֆեսոր Զոլտ Պալը (ՀՊՏՀ ֆինանսների ֆակուլտետ, 206 լսարան, ժամը 12:00),

4. «Աջակցություն գյուղատնտեսությանը ԱՀԿ կանոնակարգերի համատեքստում» (Support for agriculture in the context of the TWO regulations)՝ Լեհաստանի Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի պրոֆեսոր Ագնիեսկա Պոչտան (ՀՊՏՀ ՄՏՀ ֆակուլտետ, 72 լսարան, ժամը 13:00):