Ամառային դպրոց՝ ՀՊՏՀ-ում

07.06.2022
Դիտումների քանակ՝ 1294

Սիրելի՛ աշակերտներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում է ձեզ՝ մասնակցելու երկօրյա «ՀՊՏՀ ամառային դպրոց – 2022»-ին՝ հուլիսի 14-ին և 15-ին։

Ամառային դպրոցի շրջանակներում նախատեսվում են տնտեսագիտական, կառավարման, ֆինանսական, մարքեթինգային թեմաներով հետաքրքիր բանախոսություններ, կազմակերպվելու են ինտերակտիվ խաղեր և թիմային առաջադրանքներ։

Ե՞րբ՝ հուլիսի 14 և 15
Որտե՞ղ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Նալբանդյան 128)
Ովքե՞ր կարող են մասնակցել՝ 2022 թ. սեպտեմբերի դրությամբ ավագ դպրոցների 10-11-րդ դասարանների աշակերտները
Գրանցման վերջնաժամկետը՝ հուլիսի 1

Ամառային դպրոցի օրակարգ
Ամառային դպրոցի գրանցման հղում

Ամառային դպրոցին մասնակցությունն անվճար է։
✔ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով՝ մոտիվացիոն նամակի և հարցազրույցի արդյունքների հիման վրա։

Սիրով սպասում ենք ձեզ։