«Ծրագրավորում տնտեսագետների համար». հանդիպման հրավեր և դասընթաց

01.10.2018
Դիտումների քանակ՝ 1161

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը հանդես է գալիս «Կերտիր կարիերայի քո ուղին» նախաձեռնությամբ, որն ուղղված է ուսանողների մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացմանը: Այն ուսանողները, ովքեր մասնագիտական հմտություններ զարգացնելու համար փնտրում կամ առաջարկում են նորարարական մոտեցումներ, համագործակցելով բաժնի հետ, կարող են հանդես գալ իրենց նոր մտահղացումներով ու առաջարկներով՝ նպաստելու ուսանողների կարիերայի զարգացմանը, փորձի փոխանակմանը և աշխատաշուկայում մրցունակ լինելուն:
Այս ձևաչափով կազմակերպվող հանդիպումները մեր ուսանողների համար կդառնան կրթական նոր միջավայր՝ միմյանց հետ շփվելու, համագործակցելու և իրենց գիտելիքներն ու փորձը կիրառական դարձնելու համար:
«Կերտիր կարիերայի քո ուղին» խորագրի ներքո ներկայացնում ենք ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի մագիստրանտ, «Սիմփլի թեքնոլոջիս» ՍՊԸ-ի ծրագրավորող Անդրանիկ Սարգսյանի կողմից առաջարկվող «Ծրագրավորում տնտեսագետների համար» ծրագիրը, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան Python ծրագրավորման լեզվի հմտություններին, կսովորեն աշխատել տվյալների հետ և կանխատեսումներ կատարել մեքենայական ուսուցման մեթոդների օգնությամբ։
Հոկտեմբերի 16-ին, ժամը 14:15-ին տեղի է ունենալու տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ կներկայացվի ծրագրի բովանդակությունը։
Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ֆեյսբուքում: 
Մասնակցության համար լրացրեք օնլայն հարցաթերթը։
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը