«Էրազմուս+»-ով հետաքրքրված ուսանողների համար ՀՊՏՀ-ում կկազմակերպվի անգլերենի վերջին քննությունը

01.10.2018
Դիտումների քանակ՝ 790

«Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված այն ուսանողները, ովքեր չունեն անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ, հնարավորություն ունեն մասնակցելու ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպվող անգլերեն լեզվի քննությանը, որը կանցկացվի հետևյալ ժանակացույցով.
հոկտեմբերի 17-ին, ժամը 14:20 (քննությանը կհրավիրվեն առաջին 20 գրանցված ուսանողները)
հոկտեմբերի 18-ին, ժամը 14:20 (քննությանը կհրավիրվեն երկրորդ 20 գրանցված ուսանողները)
հոկտեմբերի 19-ին, ժամը 14:20 (քննությանը կհրավիրվեն երրորդ 20 գրանցված ուսանողները)
Ուսանողները, քննությանը մասնակցելու համար, պետք է մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ գրանցվեն՝ հետևյալ հղումով:
Քննությանը կհրավիրվեն միայն նշված հղմամբ գրանցված ուսանողները:
Խնդրում ենք քննությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Քննության վայրի մասին գրանցված ուսանողների էլ-փոստին կուղարկվի լրացուցիչ տեղեկատվություն՝ քննության անցկացման օրից առնվազն մեկ օր առաջ:
Նշված քննաշրջանը վերջինն է 2018-2019 ուսումնական տարվա համար: 
Հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ-փոստի միջոցով:
Տեղեկատվությունը տրամադրել է արտաքին կապերի բաժինը: