«Ամբերդը» հրավիրում է հանրային քննարկման

15.11.2024
Դիտումների քանակ՝ 151

Նոյեմբերի 18-ին, ժամը 14:30-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «ՀՀ մարզերի ներդրումային գրավչության բարձրացման ուղիները» հետազոտական թեմայի հանրային քննարկմանը:

Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումն առցանց է, հղումը՝ այստեղ։