«React.js» ծրագրավորման դասընթացների հրավեր

09.12.2020
Դիտումների քանակ՝ 804

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Bitschool» ծրագրավորման և բիզնեսի դպրոցը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «React.js» ծրագրավորման դասընթացներ։Դասընթացը հնարավորություն է տալիս սկսնակ և միջին մակարդակի դիմորդներին ձեռք բերել այնպիսի գիտելիքների պաշար, որոնք հնարավորություններ և նոր հորիզոններ կբացեն մասնակիցների համար, ՏՏ/ծրագրավորման աշխատաշուկայում աշխատանքի իրական հնարավորությամբ։

Դասընթացին կարող են մասնակցել նրանք, ովքեր հետաքրքրված են ՏՏ և ծրագրավորման ոլորտներով, կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի պահանջներին:Դասընթացին կարելի է դիմել մինչև դեկտեմբերի 30-ը: Ընկերությունը նշում է, որ շատ ցանկալի կլիներ, որ այս հնարավորությունից օգտվեին նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները։Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։