Երիտասարդներին՝ ավիատոմսի ծախսի փոխհատուցում

26.01.2022
Դիտումների քանակ՝ 1253

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար.

1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,
2. միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,
3. միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,
4. միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ,
5. միջազգային ինտելեկտուալ մրցույթներ,
6. միջազգային ստարտափ ծրագրեր:

Ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալու կարգին և դիմումի ձևին կարող եք ծանոթանալ՝ այցելելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայք՝ այս հղմամբ։