Մեկնարկել է զեղչի դիմումների ընդունման գործընթացը

25.01.2022
Դիտումների քանակ՝ 2600

Սիրելի´ ուսանողներ, ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում սկսվել է ուսման վարձի զեղչի դիմումների ընդունման գործընթացը: Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ ուսումնական բաժինը, ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) համար դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի մարտի 7-ը:

Սույն փաստաթուղթը տեղեկացնում է, թե ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման իրավունքից ովքեր կարող են օգտվել:

Անհրաժեշտ փաստաթղթերի մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ՝ դիմելով ձեր ֆակուլտետի դեկանատ: