Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները բաց դաս կվարեն ՀՊՏՀ-ում

18.10.2018
Դիտումների քանակ՝ 1318

ՀՊՏՀ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողների և դասախոսների առաջարկով շարունակական կրթության և կարիերայի բաժինը «Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն» թեմայի շրջանակներում կազմակերպում է բաց դաս «Դատաապրանքագիտական փորձաքննության էությունը, տեսակները, քրեաիրավական ոլորտում փորձաքննության լուծման ենթակա հարցերը և առկա խնդիրները» թեմայով:
Բանախոսության են հրավիրվել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի պետ Հովհաննես Գաբրիելյանը, բաժնի փորձագետներ Շուշանիկ Մովսիսյանը և Հարություն Թովմասյանը: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի կենտրոն:
Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, ժ.12:30-ին, ՀՊՏՀ 4-րդ մասնաշենքի (մարքեթինգի ֆակուլտետ) 310 լսարանում:
Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժին: