Իսահակ Իսահակյանի անվան hետազոտական մրցույթի հրավեր ՀՀ ԿԲ-ից

12.04.2023
Դիտումների քանակ՝ 924

Սիրելի′ ուսանողներ, ՀՀ կենտրոնական բանկը հրավիրում է մասնակցելու Իսահակ Իսահակյանի անվան հետազոտական մրցույթին, որին կարող են դիմել Հայաստանի, Արցախի և արտասահմանյան բուհերի հայազգի այն ուսանողները, որոնք հետաքրքրված են հետազոտությունների իրականացմամբ, ինչպես նաև ոչ ուսանող հետազոտողները:

Ընտրված աշխատանքների հեղինակները կներգրավվեն Կենտրոնական բանկի հետազոտական նախաձեռնություններում: Նախատեսվում են նաև դրամական մրցանակներ:

Ուսանողների խմբում 3 լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների՝
1-ին տեղ՝ 1 միլիոն ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 600 հազար ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 400 հազար ՀՀ դրամ

Ոչ ուսանող հետազոտողների 3 լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների՝
1-ին տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 200 հազար ՀՀ դրամ

Դիմելու վերջնաժամկետը 2023 թ․ սեպտեմբերի 11-ն է։

Մրցույթի ընթացակարգին, մասնակցության պայմաններին, հետազոտական/վերլուծական աշխատանքի նկատմամբ ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով ԿԲ պաշտոնական կայք։