Հետազոտական աշխատանքի հրավեր

22.03.2019
Դիտումների քանակ՝ 1013

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» սկսել է ընդունել հայտերը՝ ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով: ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից ներկայացնում են ՀՀ ԿԳՆ-ից ստացված հետևյալ հայտարարությունը:

Հայտեր կարող են ներկայացնել ինչպես փորձառու հետազոտողները, այնպես էլ համալսարանների ուսանողները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 7-ը, ժամը 24:00-ն:

Պահանջները հետազոտողների համար.

- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային հետազոտողները,
- Հետազոտողները կարող են դիմել ինչպես անհատապես, այնպես էլ խմբով: Հետազոտական խմբի ղեկավարը պետք է ամբողջական դրույքով աշխատի հայաստանյան որևէ բուհում։
- Նախապատվությունը տրվելու է հիմնականում համալսարանի աշխատակիցներից կազմված խմբերին,
- Նախապատվությունը տրվելու է այն խմբերին, որոնք հետազոտության իրականացման գործընթացում կներգրավեն ուսանողի,
- Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը մեկ տարի է։ Հետազոտությունը մեկ տարուց ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։

Պահանջներն ուսանողների համար

- Դիմորդը պետք է լինի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանող,
- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային ուսանողները,
- Դիմողը պետք է ներկայացնի երաշխավորագիր ուսումնական հաստատությունից,
- Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը վեց ամիս է։ Հետազոտությունը վեց ամսից ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։

✅Դիմումների ընդունման գործընթացը

- Կայքից բեռնեք դիմումի ձևը,
- Լրացրեք այն հայերենով կամ անգլերենով,
- Լրացված դիմումը ուղարկեք հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ MSRFpanel@aua.am,
- Յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավար) տվյալ հետազոտության թեմայի համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Մրցույթի արդյունքների ամփոփումը

Մրցույթի հաղթողն ընտրվում է մրցակցային գործընթացի միջոցով, որի ժամանակ դիմորդները գնահատվում են ըստ իրենց ներկայացրած հայտի մեթոդաբանության, հետազոտության համար պահանջվող գումարի, համապատասխան մասնագիտական փորձառության։ - ՄՍՀՀ-ի աշխատանքները համակարգվում են Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ: - Որոշ դեպքերում կարող է կոնկրետ նախագծի համար սահմանվել ֆինանսավորման առավելագույն չափ։

Դիմումի ձևը ներբեռնելու և հետազոտությունների թեմաներին ծանոթնալու համար անցեք հետևյալ հղումով՝ www.msrf.aua.am