Հետազոտական աշխատանքի հրավեր

12.03.2019
Դիտումների քանակ՝ 1519

2019 թվականի փետրվարի 19-ին Արարատի մարզպետարանի և ՀՊՏՀ միջև կնքված հուշագրի շրջանակներում ներկայացնում ենք հետևյալ հիմնախնդիրները` հետազոտություններ կատարելու նպատակով: Ստորև ներկայացված թեմաներով հետազոտական աշխատանք կատարելու համար կարող են դիմել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ինչպես նաև ուսանողներ:
1. Խելացի Մասիս հայեցակարգի ներդնում /Masis Smart City/
2.Առևտրային միասնական հարթակի ձևավորում /արտադրող-սպառող գյուղատնտեսական արտադրանքի տարածման կապուղիների կրճատման հետևանքները/
3. Արտաշատ, Մասիս, Վեդի, Արարատ ՋՕԸ-երի արդյունավետ կառավարման հիմնախնդիրները
4. Ընտանեկան ձեռներեցության հեռանկարներն Արարատի մարզում /պահածոների արտադրություն, չրագործությունև գինեգործություն/
5. Մասնակցային կոոպերացիայի նոր մոդելի մշակում /Բուրաստան-Ռանչպար, Փոքր Վեդի-Նոյակերտ տարածաշրջաններում/
6. Համայնքների զարգացման ծրագրեր /Նոր Խարբերդ, Փոքր Վեդի, Լանջազատ, Զանգակատուն և այլն/:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին կամ զանգահարել 010-593-426 հեռախոսահամարով: