Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում վերապատրաստվելու հնարավորություն

12.03.2019
Դիտումների քանակ՝ 1336

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (Իսպանիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՊՏՀ վարչական աշխատակիցներին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում վերապատրաստվել վերոնշյալ բուհում:

Ծրագրով հետաքրքրվածները մինչև սույն թվականի մարտի 17-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով “Training Mobility – Polytechnic University of Valencia”
1. անձնագրի լուսապատճենը
2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
3. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
5. փաստաթուղթ՝ հաշվետվությունում նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարի մասնակցել են «Էրազմուս +» ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները: Մրցույթի շրջանակներում նախապատվությունը տրվելու է «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շահառուներին, քանի որ շարժունությունը կազմակերպվում է վերոնշյալ ծրագրի շրջանակներում:

Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ կհամոզվեք, որ արտաքին կապերի բաժինը ստացել է Ձեր հայտը:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: