«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» անվանական կրթաթոշակ՝ լավագույն ուսանողներին

15.09.2021
Դիտումների քանակ՝ 1686

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը հայտարարում է մրցույթ ապահովագրություն ուսումնասիրող լավագույն ուսանողներին «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» անվանական կրթաթոշակ հատկացնելու վերաբերյալ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից մրցույթի հայտեր կարող են ներկայացնել ֆինանսական ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր սովորում են բարձր առաջադիմությամբ և մեծ ցանկություն ունեն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունում կառուցելու իրենց աշխատանքային կարիերան և զարգացնելու ապահովագրության ոլորտը Հայաստանում։

Ընտրված ուսանողները ուսումնական տարվա ընթացքում կստանան 250 000 ՀՀ դրամ և հնարավորություն կունենան առաջնահերթության կարգով մասնակցելու ընկերության կողմից իրականացվող ծրագրերին, իրենց նախընտրելի մասնագիտական բաժիններում ստաժավորում անցնելու, ինչպես նաև մասնակցելու թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև ս/թ սեպտեմբերի 30-ն է։

Մրցույթի պայմաններին և կրթաթոշակ ստանալու դիմում-հայտերի ընդունման կարգին կարող եք ծանոթանալ ընկերության հայտարարությունում։