Միջազգային գիտաժողովի հրավեր

10.09.2021
Դիտումների քանակ՝ 1101

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 7-8-ը Կոշիցեի տեխնոլոգիական համալսարանը /Սլովակիա/ կազմակերպելու է գիտաժողով՝ «Խելացի համայնքների ստեղծում ապագայի համար» /BUILDING SMART COMMUNITIES FOR THE FUTURE/ խորագրով, որի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները․

  • Արդյունաբերությունը և խելացի համայնքը
  • Խելացի համայնքների ստեղծում (հեռահաղորդակցություն, փոխադրումներ, փաստեր, հաշվողականություն, էներգիա և շինություններ, շրջակա միջավայր, կլիմա, առողջապահություն, անվտանգություն, կառավարում, մշակույթ, ղեկավարում, շարժունակություն, զբոսաշրջություն ...)
  • Խելացի զարգացումներ և տարածաշրջանային տնտեսություններ
  • Խելացի կրթություն և մարդկային ռեսուրսների զարգացում
  • Խելացի համայնքի կյանքի որակը

✅ Մասնակցության մանրամասները կարող եք գտել կից փաստաթղթում։
Գրանցման  վերջնաժամկետն է սեպտեմբերի 15-ը։
✅Գիտաժողովին ներկայացվող աշխատության պահանջները՝ այստեղ։
✅Շնորհանդեսի ձևաչափը ստանալու համար գրեք int.asue@gmail.com էլ․փոստի հասցեին։

Կազմակերպիչներն ակնկալում են ձեր մասնակցությունը /հնարավոր է նաև առցանց մասնակցություն/։