Կլոր սեղան-քննարկում

12.04.2018 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 2636

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է կլոր սեղան-քննարկման` «ՀՀ զբոսաշրջության ոլորտի կրթության կազմակերպման և աշխատաշուկայի վերլուծություն» թեմայով, որի ընթացքում կներկայացվեն կենտրոնի կատարած հետազոտության արդյունքները, և կծավալվի քննարկում զբոսաշրջության կրթության կազմակերպման մասնակիցների, գործատուների, ոլորտի կազմակերպությունների և պետական կառավարման մարմնի ներկայացուցիչների միջև՝ կրթություն-աշխատաշուկա կապի ապահովման, կրթության արդյունավետության բարձրացման և այլ հիմնահարցերի վերաբերյալ:
Կլոր սեղան-քննարկման բանախոսը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս, տ.գ.թ. Գայանե Թովմասյանն է: Հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին՝ ժամը 14:00-ին, ՀՊՏՀ նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 128, Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):