ՀՊՏՀ-ում կանցկացվի միջազգային վերապատրաստման շաբաթ

12.04.2018
Դիտումների քանակ՝ 2061

Ս/թ ապրիլի 16-20-ը ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ տեղի կունենա միջազգային վերապատրաստման շաբաթ, որի շրջանակներում մեր համալսարանում կհյուրընկալվեն եվրոպական 8 համալսարանների 11 դասախոսներ և վարչական աշխատակիցներ: Մեկշաբաթյա հանդիպումների և սեմինարների ընթացքում ՀՊՏՀ արտասահմանյան գործընկերները հնարավորություն կունենան ծանոթանալու ՀՊՏՀ ֆակուլտետների և առանձին ստորաբաժանումների աշխատանքներին՝ գրադարան, համակարգչային լաբորատորիաներ, «Ամբերդ» հետազոտական կենտրոն: Կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՀՊՏՀ միջազգայնացման ռազմավարությունը, «Էրազմուս+» ծրագրի ներդրման արդյունքները, ինչպես նաև համալսարաններում կրեդիտային շարժունության ծրագրերի իրականացման առանձնահատկությունները: Սեմինարներից բացի, ՀՊՏՀ ժամանած պրոֆեսորները դասախոսություններով հանդես կգան համալսարանի տարբեր ֆակուլտետներում: Ծրագրի ամբողջական օրակարգին, ինչպես նաև դասախոսությունների գրաֆիկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դասախոսությունները բաց են ՀՊՏՀ բոլոր ուսանողների համար: Այն դասախոսները, ովքեր ցանկանում են մասնակցել սեմինարներին, կարող են գրանցվել` մինչև ս/թ ապրիլի 16-ը արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com հասցեին ուղարկելով իրենց կոնտակտային տվյալները՝ հստակ նշելով, թե որ օրերին են մասնակցելու հանդիպումներին:
Նշենք, որ միջոցառման համաֆինանսավորումը իրականացվում է «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: