Կրթաթոշակ՝ 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորներին

20.05.2021
Դիտումների քանակ՝ 932

Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար (անկախ ՀԿՀ-ի կողմից հովանավորվող բուհերից և մասնագիտություններից)։

Կրթաթոշակը տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով։

Մրցույթին կարող են մասնակցել առկա վճարովի համակարգում 2021 թ. սեպտեմբերից առաջին կուրսում սովորել պատրաստվող և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ (միայն առկա կրթաձևից):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով ներկայանալ ՀԿՀ գրասենյակ։ Եթե հայտադիմումը լրացնելու նպատակով ուսանողը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ գրասենյակ, ապա անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել և հայտադիմումը լրացնել ուսանողի ներկայացուցիչը։

Փաստաթղթերի փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թ. մայիսի 30-ն է։