Կրթաթոշակ` հունարեն լեզու և մշակույթ թեմայով դասընթացներին և սեմինարներին մասնակցելու համար

13.11.2018
Դիտումների քանակ՝ 814

Հունաստանի Հանրապետության կրթության և կրոնական հարցերի նախարարության Պետական կրթաթոշակների հիմնադրամը (I.K.Y.) հայտարարել է օտարերկրացիներին կամ հունական ծագում ունեցողներին 50 հետբուհական կրթաթոշակ հատկացնելու ծրագրի մասին, որով նախատեսվում է 2018-2019 ուսումնական տարում ժամանակակից հունարեն լեզու և մշակույթ թեմայով դասընթացներին և սեմինարներին մասնակցություն:
Հայտերի առցանց ներկայացման վերջնաժամկետն է 2018թ․ նոյեմբերի 11-ը ( էլ. հասցե՝ foreigners@iky.gr), իսկ փոստային առաքմամբ` մինչև 2018թ․ նոյեմբերի 19-ը հետևյալ հասցեով՝ I.K.Y. 41, Ethnikis Antistasews Avenue, 14234 Nea Ionia, Athens.
Յոթամսյա ուսումնական ծրագիրը կանցկացվի Իոաննինայի համալսարանում 2018թ. դեկտեմբերից մինչև 2019թ․ հունիս ամիսը։
Կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները և պայմանները, ինչպես նաև հայտաձևը, որը հնարավոր է բեռնել նաև www.iky.gr կայքից, հասանելի են ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում: