Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ

14.11.2018
Դիտումների քանակ՝ 869

Շարունակական կրթության և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week - GEW) 2018թ. միջոցառումների շրջանակում ԱՄՆ դեսպանատունը մեկնարկում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության 2018թ. ծրագիրը:
Ծրագրի շրջնակներում այս տարի նախատեսվում են՝
1. շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով ձեռնարկատիրական և մասնագիտական լաբորատորիաներ (JOB LAB),
2. «Ինչպե՞ս կազմել CV և ներկայանալ աշխատանքային հարցազրույցի» թեմայով դասընթացներ,
3. կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ:
Բոլոր միջոցառումներին մասնակցությունը անվճար է:
Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, որտեղ կարող եք գտնել նաև տեղեկատվություն դասընթացների, Job Lab-երի և նախատեսվող միջոցառումների մասին: