ՈՒԳԸ 41-րդ նստաշրջանին ընդառաջ

12.10.2022
Դիտումների քանակ՝ 1596

Սիրելի´ ուսանողներ,
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՈւԳԸ 41-րդ՝ «ՀՀ տնտեսության զարգացման հնարավորությունները աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների պայմաններում» խորագրով նստաշրջանին մասնակցելու համար հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023թ․ հունվարի 30-ը:

Համահամալսարանական փուլում 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած ուսանողները կստանան դրամական պարգևներ՝
1-ին տեղ՝ 150.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ

Լավագույն աշխատանքները կհրապարակվեն «Երիտասարդ գիտնական» պարբերականում, հետազոտական հմտություններով աչքի ընկած ուսանողները հնարավորություն կստանան համագործակցելու համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ, այդ թվում՝ հրապարակելու հոդվածներ «Ամբերդ» տեղեկագրում և մասնակցելու հետազոտական թեմաների մրցույթներին:

Հոդվածները տպագիր և էլեկտրոնային տարբերակներով անհրաժեշտ է ներկայացնել ՈՒԳԸ ֆակուլտետային պատասխանատուներին՝

  • Սրբուհի Իսրայելյան, տ.գ.թ., դասախոս (ֆինանսական ֆակուլտետ)
  • Գայանե Ավագյան, տ.գ.թ., դոցենտ (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ)
  • Գագիկ Բադադյան, ասիստենտ (կառավարման ֆակուլտետ)
  • Մարիա Սահակյան, տ.գ.թ., դոցենտ (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ)
  • Անուշ Շիրինյան, տ.գ.թ., դոցենտ (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ)
  • Նարինե Միրզոյան, տ.գ.թ., դոցենտ (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ)

Հոդվածներին ներկայացվող բովանդակային պահանջները.

Հոդվածը պետք է կազմված լինի հետևյալ բաժիններից.

  • համառոտագիր (մինչև 100 բառ),
  • հիմնաբառեր (4-6 բառ),
  • ներածություն,
  • գրականության ակնարկ,
  • հետազոտության մեթոդաբանություն,
  • վերլուծություն, հետազոտության արդյունքներ և քննարկում,
  • եզրակացություն,
  • օգտագործված գրականության ցանկ,
  • հավելվածներ (եթե առկա են)։

Հոդվածներին ներկայացվող տեխնիկական պահանջները.

  • հոդվածը ներկայացվում է հայերեն,
  • հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
  • հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով),
  • հոդվածի վերջում նշվում են հեղինակի տվյալները (ֆակուլտետը, ամբիոնը, կուրսը), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
  • տեքստի լուսանցքները՝ վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
  • հայերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,
  • անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
  • ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
  • հիմնական տառաչափը՝ 12,
  • միջտողային հեռավորությունը՝ 1.5,
  • հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, միջտողային հեռավորությունը՝ 1.0, նշվում է աղբյուրի հեղինակը (թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
  • hոդվածի ծավալը՝ մինչև 2500 բառ (7-10 էջ)։