SMM ցատկ․ ՀՊՏՀ Change Lab-ում մեկնարկում է նոր դասընթաց
Սիրելի՛ ուսանողներ, նոյեմբերի 3-ին Change Lab-ը, ՀՊՏՀ շարունակական կրթության բաժինը և Upgrade Armenia-ն մեկնարկում են երկամսյա գործնական SMM դասընթաց, որը ձեզ հնարավորություն կընձեռի՝
- մշակելու SMM ռազմավարություն Facebook և Instagram սոցիալական հարթակներում,
- ստեղծելու վիզուալ և տեքստային կոնտենտ,
- իրականացնելու գովազդի թիրախավորում, կառավարում Facebook և Instagram սոցիալական հարթակներում։
Դասընթացը զուգակցվելու է փորձառությամբ՝ գործող և ձեր կողմից նոր բացվող ու համակարգվող էջերի օրինակով։
Դասընթացի մեկնարկը՝ նոյեմբերի 3
Օրերն ու ժամերը՝ երեքշաբթի և հինգշաբթի՝ 16։00-18։00
Վայրը՝ ՀՊՏՀ Change Lab (Նալբանդյան 128
Տևողությունը՝ 2 ամիս
Դասընթացի արժեքը՝ 59 500 ՀՀ դրամ (ՀՊՏՀ ուսանողների և աշխատակիցների համար՝ 41 000 ՀՀ դրամ, շրջանավարտների համար՝ 53 000 ՀՀ դրամ)
Դասընթացավար՝ Սաթենիկ Ասիլյան (Upgrade Armenia-ի համահիմնադիր, ծրագրերի համակարգող)
Ծրագիր
Գրանցման հղում
Դասընթացն ավարտած մասնակիցներին կշնորհվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ChangeLab-ի և Upgrade Armenia-ի համատեղ հավաստագիր։ Լավագույն մասնակիցները կունենան վարձատրվող փորձառության հնարավորություն։