Ի գիտություն ուսանողների, ասպիրանտների և դասախոսների
04.11.2022
Դիտումների քանակ՝ 743
Ս. թ. նոյեմբերի 7-ին, ժ. 14.00-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղի կունենա գիտական սեմինար՝ «Տարբերակված սակագների և սպասարկման վճարների համակարգի կատարելագործման ուղիները ՀՀ էլեկտրաէներգետիկայի ոլորտում» թեմայով:
Սեմինարի հիմնական բանախոսներն են ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոսներ, տ․գ․թ․ Զարուհի Մելքումյանը և Թագուհի Բարսեղյանը, նույն ամբիոնի ասպիրանտ Մարիամ Տիտիզյանը: Բանախոսների ելույթներից հետո նախատեսված է քննարկում և հիմնահարցերի պարզաբանում: