Ի գիտություն մարզասեր ՀՊՏՀ-ականների

23.09.2022
Դիտումների քանակ՝ 708

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնը համալսարանի արհկոմիտեի հետ համատեղ կազմակերպում է «ՀՊՏՀ մարզական խաղեր» միջոցառումը, որի ծրագրում ընդգրկված են հրաձգություն և սեղանի թենիս մարզաձևերը։

Մրցումները կկայանան ս․թ․ հոկտեմբերի 21-ին (հրաձգություն) և 28-ին (սեղանի թենիս), ժամը 14․00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքի մարզադահլիճներում։

Մրցումներին կարող են մասնակցել համալսարանի բոլոր աշխատակիցները։ Մասնակցության և նախապատրաստական մարզումների համար խնդրում ենք դիմել ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոն՝ 010 593-410 հեռախոսահամարով։