ՀՊՏՀ-ում կկայանա DAAD-ի տեղեկատվական հանդիպում

26.09.2022
Դիտումների քանակ՝ 839

Համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում  ս․թ․ սեպտեմբերի 27-ին, ժամը 14:30-ին  տեղի կունենա տեղեկատվական հանդիպում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի կրթաթոշակների և ուսումնական ծրագրերի համակարգող Արևիկ Հարությունյանի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում կներկայացվեն DAAD-ի կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրերը և գերմանական բուհերում մագիստրոսական ծրագրերով ուսումնառելու հնարավորությունները։

Հարցերի դեպքում կարող եք գրել ՀՊՏՀ միջազգային ծրագրերի բաժնի int.office@asue.am էլփոստին: