Ի գիտություն մարզասեր ուսանողների

02.09.2022
Դիտումների քանակ՝ 862

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ մարզական խմբակներում կատարվում է ընդունելություն։ Խմբակներում կարող են ընդգրկվել բակալավրիատի 1-4-րդ կուրսերի բոլոր ուսանողները, ինչպես նաև մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները՝ առկա և հեռակա:

Մարզական խմբակներ պատշաճ հաճախող առկա բակալավրիատի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները կազատվեն ֆիզիկական դաստիարակության ընդհանուր խմբի դասերից:

Ցանկացողները կարող են դիմել ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոն:

Համալսարանում գործում են հետևյալ մարզական խմբակները.

  • վոլեյբոլ
  • բասկետբոլ
  • բազկամարտ
  • ուժային եռամարտ
  • սեղանի թենիս
  • ֆուտզալ (տղաներ)
  • հրաձգություն
  • թեքբոլ
  • բադմինտոն

Նշենք, որ համալսարանում գործող բոլոր մարզական խմբակներին մասնակցությունն անվճար է:

Հայտարարությունը՝ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնից