ՀՊՏՀ-ն հայտարարում է 2022-2023 ուստարվա հայցորդության ձևակերպման մեկնարկը

02.09.2022
Դիտումների քանակ՝ 1227

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի հայցորդության ձևակերպման գործընթացի մեկնարկը։ Հայցորդ ձևակերպվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայցորդության տևողության ժամկետը սահմանված է մինչև 5 տարի: Փաստաթղթերը կարող եք ներկայացնել ս/թ սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 3-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժին՝ aspirantura.phd@outlook.com հասցեով կամ զանգահարել +37410593454 հեռախոսահամարով։