«ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈ ԲԻԶՆԵՍԸ. գաղափարատոն–2021» մրցույթի հրավեր
Երիտասարդական մրցույթի հայտադիմումների ընդունման հրավեր
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի (ԻՐԻՍ ծրագիր) շրջանակում ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորը և ՀՊՏՀ CHANGE LAB-ը համատեղ հայտարարում են «ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈ ԲԻԶՆԵՍԸ. գաղափարատոն–2021» ուսանողական եռօրյա մրցույթ, որի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել հետաքրքրությունը դեպի ձեռներեցությունը:
Մրցույթը տեղի կունենա ս.թ. հունիսի 7-ից 9-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիվ 315 լսարանում:
Հայտադիմումների ընդունում
Ընտրությունն իրականացվելու է մրցույթի հայտադիմումների ընդունման սույն հայտարարության միջոցով, որը գործում է 2021 թ․ մայիսի 28-ից հունիսի 02-ը։
Առցանց հայտադիմումը հասանելի է հետևյալ հղմամբ:
Բիզնես-գաղափարից դեպի ձեռներեցություն
Ամեն ինչ սկսվում է բիզնես-գաղափարից։ Մասնակցելով մրցույթին՝ ուսանողները կծանոթանան.
- բիզնես-գաղափար գեներացնելու և այն վավերացնելու հիմնական գործիքակազմին (հունիսի 7-ից 8-ը),
- գեներացված բիզնես-գաղափարները կներկայացնեն մրցատյանին (հունիսի 9-ին),
- լավագույն թիմերին հնարավորություն կտրվի ձեռք բերելու ավելի խորացված գիտելիք և համապատասխան հմտություններ, այդ թվում նաև՝ բիզնես-գաղափարները կյանքի կոչելու նպատակով դիմելու ֆինանսավորման։
Մասնակցության պայմանները, նախընտրական և ընտրական փուլի ձևաչափը
- մրցույթին կարող են դիմել 18 տարեկանից բարձր՝ Հայաստանի Հանրապետությունում սովորող ուսանողները,
- ուսանողները պետք է ներկայացնեն գրավոր հայտադիմում,
- մասնակիցների ընտրությունը կիրականացվի ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և CHANGE LAB-ի փորձագետներից ձևավորված մրցատյանի կողմից,
- կընտրվի առավելագույնը 100 մասնակից-ուսանող,
- ընտրված մասնակից ուսանողներից կձևավորվեն խմբեր,
- թիմերն իրենց բիզնես-գաղափարները կներկայացնեն մրցատյանին,
- լավագույն թիմերին կշնորհվեն մասնակցության վկայականներ,
- լավագույնը ճանաչված թիմերի ուսանողները կհրավիրվեն՝ մասնակցելու CHANGE LAB-ում անցկացվող երեքշաբաթյա խորացված բիզնես-գիտելիքների և հմտությունների որակավորման դասընթացների, որով կզարգացնեն իրենց բիզնես-գաղափարները,
- արդյունքում, լավագույն բիզնես-գաղափար ունեցող ուսանողները պատրաստ կլինեն՝ դիմելու բիզնեսի զարգացման տարբեր ծրագրերի:
Հետադարձ կապ
ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր 12/2 Ամիրյան փողոց, 0010, Երևան Հեռ․՝ 011 474724; 044 474724 Էլ․ հասցե՝ info@irisbi.am
Change Lab Նալբանդյան 128, 0025, Երևան Հեռ: +374 77 66 07 0 Էլ. փոստ: info@changelab.am
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին առաջարկում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա՝ ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ, ինչպես նաև ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով: ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորը ստեղծվել է 2019-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի (ԻՐԻՍ ծրագիր) շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից։ ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորի առաքելությունն է նպաստել սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը։ ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորի տեսլականն է դառնալ ազգային բիզնես-ինկուբատոր սկսնակ ընկերությունների համար: Ինկուբատորի հիմնական խնդիրն է նպաստել կայուն և մրցունակ ՓՄՁ-ների ստեղծմանն ու զարգացմանը՝ ձեռներեցներին տրամադրվող բիզնես աջակցության միջոցով շուկա դուրս բերելու համար:
ՀՊՏՀ Փոփոխությունների կառավարաման լաբորատորիան, այսուհետ` CHANGE LAB, ստեղծվել է 2019 թ, հիմնական առաքելություն է հանդես գալ՝
- որպես ինկուբատոր թե´ դասական կամ սոցիալական ձեռնարկատիրություններ ստեղծելու աջակցման, թե´ փոփոխությունների գործակալների և խնդիր լուծողների պատրաստման համար։
- զարգացնել ուսանողների կառավարչական ունակությունները, մասնավորապես՝ կառավարման հետևյալ ուղղություններով.․ վաճառք, մարքեթինգ և սպասարկում, կազմակերպական կառուցվածք և գործառույթներ, մարդկային ռեսուրսներ, նախագծեր, բիզնես և արտադրական գործընթացներ, ֆինանսական և նյութատեխնիկական միջոցներ։
ԵՄ ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորը ստեղծվել է 2019 թ․ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ ԵՄ Մադադ ֆոնդի միջոցով, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից և իրականացվում է Ավստրիական Կարմիր խաչի ղեկավարած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն: