Դիմի´ր «ՍՏԵՂԾԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ» գաղափարատոն-2021-ին, կյանքի´ կոչիր գաղափարդ

01.06.2021
Դիտումների քանակ՝ 675

Ցանկանո°ւմ ես բիզնես գաղափարդ գեներացնել կամ գուցե արդեն անհրաժեշտ է ֆինանսավորո՞ւմ գտնել գաղափարդ կյանքի կոչելու համար: Եթե այդպես է, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է:

Դիմի´ր «Գաղափարատոն-2021»-ին,
✅Լրացրո´ւ գրավոր հայտադիմում,
✅Ստեղծի´ր քո թիմը,
✅Զարգացրո´ւ և ուժեղացրո´ւ բիզնես-գաղափարդ:

Եվ լավագույն բիզնես-գաղափար ունեցող ուսանողները պատրաստ կլինեն դիմելու ԻՐԻՍ ծրագրի շրջանակում SPARK, BUILD և START ծրագրերին, որոնք ուղղված են ԻՐԻՍ ծրագրի և թիրախային խմբերի բիզնես-նախաձեռնությունների ֆինանսավորմանը։
Անցի՛ր հղումով և լրացրո՛ւ հայտը։
Գաղափարի ֆինանսավորման համար անցի´ր հետևյալ հղումով։