«Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի պետական կարգավորում»․ նոր դասընթաց ՀՊՏՀ-ում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համատեղ կազմակերպում են «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի պետական կարգավորում» դասընթացը։
Այն նախատեսված է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող կամ գործունեություն իրականացնել պատրաստվող, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված բոլոր անձանց համար։ Այն մասնակիցներին հնարավորություն կընձեռի ամրապնդելու ոլորտի պետական կարգավորման վերաբերյալ գիտելիքները և լինելու մրցունակ։
Դասընթացի ծրագիրը
Դասընթացի մեկնարկը՝ 27․03․2023
Դասընթացի անցկացման օրերը՝ երկուշաբթի և չորեքշաբթի
Դասընթացի ձևաչափը՝ օֆլայն
Դասընթացավար՝ Արմեն Հունանյան, տնտեսագիտության թեկնածու, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ (2013 թվականից մինչ օրս)։
Դասընթացի վճարը՝ 48 000 ՀՀ դրամ (ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար մասնակցության վճարը կկազմի 33 600 ՀՀ դրամ, շրջանավարտների համար՝ 43 200 ՀՀ դրամ):
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև մարտի 23-ը։