Բաց դռների օր ՀՊՏՀ-ում

09.03.2023
Դիտումների քանակ՝ 486

Սիրելի՛ դիմորդներ, մարտի 14-ին ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բաց դռների օր է։ Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու ՀՊՏՀ ֆակուլտետներին, մասնագիտություններին, ուսանողական անցուդարձին, ինչպես նաև ձեր հարցերն ուղղելու ՀՊՏՀ ներկայացուցիչներին։ Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ մեծ դահլիճում (գլխավոր մասնաշենք, կառավարման ֆակուլտետ)։