Հայտարարություն ԿԳՆ-ից

20.07.2018
Դիտումների քանակ՝ 1807

Երիտասարդ հետազոտողների ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա կրթաթոշակային ծրագիր
ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարությունը տեղեկացնում է Երիտասարդ հետազոտողների ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ:
Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երկու հայտ. հայտերի վերջնական ընտրությունը կատարվելու է ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության կողմից՝ ելնելով ծրագրի պահանջներին և չափորոշիչներին վերջիններիս համապատասխանելիությունից: Հայտերը պետք է ներկայացվեն միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով. ինքնաառաջադրվող հայտերը չեն ընդունվելու։ Կրթաթոշակի համար սահմանված բոլոր պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։
Կրթաթոշակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Մասնակցելու պարագայում անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 26-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364) ներկայացնել մասնակցության հայտաձևի լրացված տարբերակը:
Մանրամասները՝ այստեղ: