«Ռազմավարությունը 21-րդ դարում». վարպետության դաս ՀՊՏՀ-ում

25.04.2022
Դիտումների քանակ՝ 528

Սիրելի՛ ուսանողներ, ապրիլի 28-ին, ժամը 12։30-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետի) թիվ 315 լսարանում Civitta Armenia ընկերության ներկայացուցիչները հանդես կգան «Ռազմավարությունը 21-րդ դարում» թեմայով վարպետության դասով:

Վարպետության դասի ընթացքում քննարկվելու են՝ ինչ առանձնահատկություններ ունի ռազմավարությունը ժամանակակից ընկերության համար.

  • բարձր մակարդակի անորոշության պայմաններում,
  • ստարտափ ընկերությունների համար,
  • ինչով է տարբերվում դասական մոտեցումը արդիական մոտեցումից:

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղմամբ:

Մասնակիցները հավաստագրեր կստանան ՀՊՏՀ-ի և Civitta Armenia հիմնադրամի կողմից։