ՀՊՏՀ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի թափուր հաստիքի մրցույթ

25.04.2022
Դիտումների քանակ՝ 625

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի թափուր տեղի համար։

Աշխատանքի համառոտ նկարագրություն`

  • հրամանների, պայմանագրերի, գրությունների և իրավական բնույթի այլ փաստաթղթերի նախագծերի մշակում,
  • համալսարանի շահերի ներկայացում դատական և այլ մարմիններում։

Պաշտոնի հավակնորդին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝

  • բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • օրենսդրության և իրավական ակտերի՝ իր լիազորությունների իրականացման հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ,
  • համակարգչային տեխնիկայի օգտագործման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • տրամաբանելու, բանակցելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
Դիմումների ընդունման սկիզբ՝                       26    ապրիլի   2022 թ.
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝   06    մայիսի    2022 թ.

CV-ն կարող եք ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am էլփոստին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Հարցազրույցի կհրավիրվեն CV-ի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ:

Հայտարարությունը՝ ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից