Ուսանողական մրցույթի և հետազոտական հայտերի հրավեր
ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժինը տրամադրել է ուսանողական մրցույթի և հետազոտական հայտերի հրավերներ, որոնք ներկայացնում ենք ստորև:
«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» շրջանակներում սկսվել է ուսանողական հայտերի ընդունումը: Հիմնադրամը դրամաշնորհներ կտրամադրի մրցույթը հաղթած այն ուսանողներին, ովքեր իրենց բակալավրիատի կամ մագիստրատուրայի ավարտական աշխատանքները կգրեն առաջարկված թեմաներով՝
Թեմա 1: Ակցիզային հարկի կիրառելիության և դրույքաչափերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը և դրա տեղայնացումը Հայաստանում
Թեմա 2: Տնտեսական եկամտաբերության ներքին դրույքի գնահատումը կրթության ոլորտում
Թեմա 3: Կանանց տնտեսական ակտիվացման խնդիրները Հայաստանում
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 20 հունվարի, 2020թ.
Մանրամասներին, ինչպես նաև դիմումի ձևին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Հայաստանի ամերիկյան համալսարանում ստեղծված «Քաղաքականությունների մշակման և հետազոտական հիմնադրամի» շրջանակներում մեկնարկել է կառավարության կողմից ընտրված երեք թեմաներով հետազոտությունների հայտերի ընդունման գործընթացը: Մրցույթին կարող է մասնակցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 20 հունվարի, 2020թ.:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: