Երիտասարդական ձմեռային դպրոց Լեհաստանում

14.01.2020
Դիտումների քանակ՝ 1695

2020թ. փետրվարի 17-21-ը Լեհաստանի Ժեշուվի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը կազմակերպում է երիտասարդական ձմեռային դպրոց՝ ուղղված ապագայի սոցիալ-տնտեսական և աշխարհաքաղաքական ասպեկտներին, որին կարող են մասնակցել նաև ՀՊՏՀ ուսանողներն ու դասախոսները:

Մասնակցության վճարը կազմում է 30 եվրո, իսկ կեցության, ներքին տրասնպորտի, շուրջօրյա սննդի, էքսկուրսիոն և մշակութային ծրագրերի անցկացման հետ կապված ծախսերը հոգում է Ժեշուվի համալսարանը: Վիզայի և ավիատոմսերի ծախսերը հոգում են մասնակիցները:

Մասնակցության հայտ կարող եք լրացնել այստեղ: Վերջնաժամկետը հունվարի 20-ն է, իսկ ընտրության արդյունքները կհայտարարվեն հունվարի 22-ին: Նշենք, որ առաջնահերթությունը տրվելու է ձմեռային դպրոցի համակազմակերպիչ ASECU ասոցացիայի անդամ համալսարաններին, իսկ ՀՊՏՀ-ն այդ շարքում է:

Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ հասցեին՝ asecu.youth.board@gmail.com:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից: